Մխիթարյան. «Նոր դիրքն ինձ դուր է գալիս. շատ եմ լինում գնդակով»
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղադաշտում իր նոր դիրքի մասին.
«Նոր դիրքն ինձ դուր է գալիս. շատ եմ լինում գնդակով, ինչի շնորհիվ նաև շատ տարածություն եմ ստանում։
Նիկոլո Ձանիոլոն և Թեմի Աբրահամը յուրահատուկ զույգ են, ովքեր միմյանց լավ են հասկանում դաշտում և պաշտպանվելիս օգնում են թիմին. դա այն է, ինչ մեզ պետք է։ Նրանք կարող են կատարելագործվել ինչպես զույգ, այնպես էլ անհատապես»,- հայազգի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թեմի-Աբրահամ, Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլո-Ձանիոլո, Ռոմա