Մխիթարյան. «Մրցաշրջանի վերջում կարող է ավարտեմ կարիերաս»
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում խոսել է իր ապագայի մասին.
«Մրցաշրջանի վերջում կարող է ավարտեմ կարիերաս։ Սա, հնարավոր է, վերջին մրցաշրջանս է, բայց կարող է որոշել եմ ևս 1-2 տարի խաղալ»,- հայտնել է 36-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է միլանյան գրանդի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի «ներաձուրիի» հետ։
«Ինտեր» – «Բավարիա» դիմակայության առաջին խաղում իտալական գրանդը հաղթել է 2:1 հաշվով։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին` Երևանի ժամանանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Չեմպիոնների-լիգա