Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են ավստրիական Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի ծառայություններով
Ավստրիական «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Կարիմ Ադեյեմին հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 19-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդը» և «Ինտերը»։
Աղբյուրի փոխանցմամբ` գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու մադրիդյան ակումբներն էլ հաջորդ շաբաթ պատրաստվում են բանակցություններ սկսել «Զալցբուրգի» ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։
Հավելենք, որ Կարիմ Ադեյեմին ավստրիական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նշենք, որ, չնայած երիտասարդ տարիքին, Ադեյեմին նորամուտն է նշել նաև Գերմանիայի հավաքականի կազմում ու հասցրել է անցկացնել 3 հանդիպում և նույնիսկ խփել է 1 գոլ` գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիական Բունդեսլիգա, Ատլետիկո Մադրիդ, Գերմանիա-Հայաստան, Գերմանիայի հավաքական, Զալցբուրգ, Ինտեր, Լիվերպուլ, Կարեմ Ադեյեմի, Հայաստանի-հավաքական, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ