Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Գերմանիայից🎥

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Գերմանիայից🎥

06/09/2021 - 00:36

Աշխարհի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։

Ցավոք, Հայաստանի հավաքականն այս խաղում որևէ հնարավորություն չուներ` պարտվելով 0:6 հաշվով։

Հանս-Դիտեր Ֆլիկի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ռոյսը, Տիմո Վերները, Յոնաս Հոֆմանը, Կարեմ Ադեյեմին։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Իսլանդիա 2:2 Հյուսիսային Մակեդոնիա

Ռումինիա 2:0 Լիխտենշտեյն

J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Գերմանիա – 12 միավոր
  2. Հայաստան – 10 միավոր
  3. Ռումինիա – 9 միավոր
  4. Հյուսիսային Մակեդոնիա – 8 միավոր
  5. Իսլանդիա – 4 միավոր
  6. Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023