Միլանը Ռանգնիկից բացի դիտարկում է նաև մարզչի այլ թեկնածուի
«Միլանը» շարունակում է գլխավոր մարզիչ փնտրտուքները։
Ինչպես տեղեկացնում է TuttoMercatoWeb-ը, «Ռեդ Բուլի» սպորտային և ֆուտբոլային բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկը բանակցություններ են վարում, սակայն միլանյան ակումբը դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ։
Նշվում է, «Միլանի» նոր մարզիչ կարող է դառնալ «Բորդոյի» գլխավոր մարզիչ Պաուլո Սոուզան, ով հիանալի հարաբերություններ ունի «Միլանի» ղեկավարության հետ։ Եթե «ռոսոներիները» համաձայնության չհասնեն Ռանգնիկի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, ակումբ կհրավիրեն Սոուզային։
49-ամյա պորտուգալացի մասնագետն Ա սերիայում աշխատելու փորձ արդեն ունի։ 2015-2017 թվականներին նա մարզել է «Ֆիորենտինան», իսկ որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Յուվենտուսում», «Պարմայում», ինչպես նաև «Ինտերում»։
# Բորդո, Միլան, Պաուլո Սոուզա, Ռալֆ Ռանգնիկ