Մերիդա. Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում 🎥

Մերիդա. Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում 🎥

02/03/2025 - 11:07

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտել է մրցելույթը Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարում։

Աշխարհի 45-րդ ռակետը Մեքսիկայում ընթացող մրցաշարում մրցել է Էմմա Նավառոյի դեմ և պարտվել 3-6, 3-6 հաշվով։ Աշխարհի 10-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 19 րոպեում։

Ամերիկուհի թենիստուհին եզրափակիչում կհանդիպի Էմիլիանա Արանգոյին (Կոլումբիա, 133-րդ ռակետ)։

Հիշեցնենք` Ավանեսյանը դարձել էր առաջին հայը, որը դուրս էր եկել WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023