Մեսսին վերջապես փայլում է. ՊՍԺ-ն հաղթեց Լայպցիգին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լայպցիգի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «Փարիզը» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց մրցակցին։
Փարիզյան ակումբի կազմից վերջապես փայլեց Լեո Մեսսին, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Կիլիան Մբապեն։
«Ցլերի» գոլերն էլ գրանցվեցին Անդրե Սիլվան ու Նորդի Մուկիելեի անվան դիմաց։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բրյուգե» 1:5 «Մանչեսթեր Սիթի»
3-րդ տուրից հետո A խումբն ունի հետևյալ տեսքը.
- ՊՍԺ – 7 միավոր
- «Մանչեսթեր Սիթի» – 6 միավոր
- «Բրյուգե» – 4 միավոր
- «Լայպցիգ» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Սիլվա, Լայպցիգ, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Նորդի Մուկիելե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ