Մենդին կրկնել է Չեմպիոնների լիգայում անկացրած «չոր» խաղերի ռեկորդը
Մայիսի 29-ին կայացավ ՉԼ 2020/21 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` տիրանալով բաղձալի գավաթին։
Լոնդոնյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում հերթական «չոր» հանդիպումն է անցկացրել սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդին։ Մենդին մրցաշարի շրջանակում 9-րդ անգամ դարպասը պահել է անառիկ։
Ինչպես տեղեկացնում է Gracanote Live-ը, 29-ամյա դարպասապահը կրկնել է մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած «չոր» խաղերի ռեկորդը։
Աղբյուրի փոխանցմամբ` 2000/01 մրցաշրջանում առաջինը նման նվաճման հասել է «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը, իսկ 2015/16 մրցաշրջանում այն «Ռեալ Մադրիդի» կազմում կրկնել է Կեյլոր Նավասը, ով ներկայում պաշտպանում է ՊՍԺ-ի գույները։
Հիշեցնենք, որ Էդուարդ Մենդին «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարարերի շրջանակում անցկացրել է 45 հանդիպում` սեփական դարպասը 25 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Մենդի, Կեյլոր-Նավաս, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Սանտիագո Կանիսարես