Մբապեն Ղազախստանի դեմ խաղում առաջին կեսում 26 րոպեի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ է դարձել🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը D խմբի շրջանակում Փարիզում մրցում է Ղազախստանի ընտրանու դեմ։
Առաջին կեսից հետո Դիդիե Դեշամի սաները 3:0 հաշվով վստահ հաղթում էին մրցակցին։
Խաղակեսի հերոսը Կիլիան Մբապեն էր, ով ընդամենը 26 րոպեի ընթացքում դարձավ հեթ-տրիկի հեղինակ` 6-32-րդ րոպեների ընթացքում 3 անգամ գրավելով ղազախների դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Կիլիան-Մբապե, Ղազախստանի հավաքական, Ֆրանսիայի հավաքական