Մբապեն զղջում է, որ մնացել է ՊՍԺ-ում

Մբապեն զղջում է, որ մնացել է ՊՍԺ-ում

16/05/2023 - 12:37

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կրկին մտածում է լքել փարիզյան ակումբը:

Ինչպես տեղեկացնում է Madrid Xtra-ն, ֆրանսիացի հարձակվողը զջում է, որ մնացել է «Պարի Սեն-Ժերմենում», քանի որ իրեն դավաճանված է զգում: Ակումբի սպորտային նախագիծը ոչ մի կերպ չի արդարացնում Մբապեի սպասելիքները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա հարձակվողը ցանկանում է օրերից մեկ օր հանդես գալ «Ռեալ Մադրիդի» կազմում, որը շատ վաղուց ցանկանում է նրան տեսնել իր շարքերումؘ:

Չնայած Մբապեն 2022թ. մայիսն որոշեց չհեռանալ ՊՍԺ-ից, «արքայական» ակումբը մշտապես շարունակել է կապ պահպանել ֆրանսիացի հարձակվողի ներկայացուցիչների հետ:

Այդուհանդերձ, հանգամանքների բերումով՝ 2023 թ. ամռանը Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխությունը գրեթե անհնար է, քանի որ վերջինիս և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիր կա մինչև 2025 թ. հունիսի 30-ը:

Ամեն դեպքում, կողմերի միջև պայմանագիրն ունի հատուկ կետ, որը թույլ կտա Մբապեին 2024 թ. ամռանը միակողմ համաձայնությամբ խզել այն ու ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ՊՍԺ-ից:

Հավելենք, որ Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում «Պարի Սեն-Ժերմենի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023