Մբապեի մղձավանջը. չիրացրած երկու 11-մետրանոց և վրիպում դատարկ դարպասի դիմաց🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Մոնպելյեի» դեմ։
Հանդիպան առաջին խաղակեսը պարզապես մղձավանջային ստացվեց փարիզյան ակումբի գոլահար Կիլիան Մբապեի համար։
7-րդ րոպեին Քրիստոֆ Գալտիեի թիմը 11-մետրանոց վաստակեց։ Նշակերին մոտեցավ Կիլիան Մբապեն, ում հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Բենժամին Լեկոմտը։
Այդուհանդերձ, գլխավոր մրցավար Ժերեմի Պինյարը, խորհրդակցելով VAR համարագի իր գործընկերների հետ, վերանշանակեց 11-մետրանոցը, քանի որ Լեկոմտը նախքան Մբապեի հարվածը ոտն առաջ էր բերել դարպասային գծի վրայից։
Նշակետին կրկին մոտեցավ Մբապեն ու կրկին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ 23-ամյա հարձակվողի հարվածը դատարկ դարպասի դիմաց անչափ բարձր ստացվեց։
Հատկանշական է, որ Մբապեի անհաջողություններն այդքանով չավարտվեցին, քանի որ արդեն 20-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Յուգո Էկիտիկեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենժամին Լեկոմտ, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մոնպելյե, ՊՍԺ