Սարի․Չենք ուզում Կեպային «սպանել»

Սարի․Չենք ուզում Կեպային «սպանել»

26/02/2019 - 20:18

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է, թե ինչպես լուծվեց թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի արարքի հետ կապված իրավիճակը, ով «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակչում հրաժարվեց փոփարինվելուց։

«Ես Կեպայի հետ խոսեցի առանձին, իսկ հետո շփվեցինք բոլորով միասին։

Նա ներողություն խնդրեց տեխնիկական անձնակազմից և թիմակիցներից։

Նա մեծ սխալ թույլ տվեց, բայց մենք չենք ուզում նրան «սպանել»,- ասել է մասնագետը Sky Sports-ի հետ զրույցում:

-Կեպան կխաղա՞ «Տոտենհեմի» դեմ։

Չգիտեմ։ Հնարավոր է այո, հնարավոր է և ոչ։ Ես դեռ պետք է որոշում կայացնեմ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023