Մաուրիսիո Պոչետինո. Տոտենհեմին առջևում ծանր ժամանակահատված է սպասվում

Մաուրիսիո Պոչետինո. Տոտենհեմին առջևում ծանր ժամանակահատված է սպասվում

13/04/2019 - 20:10

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Հադերսֆիլդի» դեմ կայացած հանդիպումը (4:0):

«Ես շատ ուրախ եմ: Ֆուտբոլը՝ դա առաջին հերթին թիմն է, կոլեկտիվը: Իհարկե՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո վնասվածքներ էին ստացել Ալին և Քեյնը, դրա համար ստիպված եղանք փոփոխություններ կատարել: Մեզ պետք էր դուրս բերել թարմ խաղացողների: Դա լավ է, քանի որ առջևում մեզ ծանր ժամանակահատված է սպասվում:

Միշտ կարևոր է բացել խաղը և խփել առաջին խաղակեսում, որպեսզի վստահություն ձեռք բերես: Մի քանի րոպե անց մենք խփում ենք 2-րդ գոլը և ոտքի ենք հանում ստադիոնն ու երկրպագուներին: Հիանալի է այստեղ խաղալը: Դա ֆուտբոլիստներին ֆանտաստիկ էներգիա և հավատ է տալիս:»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023