Մաուրիսիո Պոչետինո. Լիվերպուլը լրիվ այլ մակարդակի վրա է

Մաուրիսիո Պոչետինո. Լիվերպուլը լրիվ այլ մակարդակի վրա է

31/03/2019 - 17:31

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Խոսել է իր թիմի և «Լիվերպուլի» տարբերությունների մասին:

«Չի կարելի համեմատել «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»:

Երբ նա (Կլոպը) գլխավորեց թիմը, կենտրոնացավ միայն մրցունակ թիմ ստեղծելու վրա, որն իրոք կկարողանա մրցակցել մյուս ակումբների հետ:

«Տոտենհեմի» փիլիսոփայությունը լրիվ այլ է:Չի կարելի համեմատել երկու պրոեկտները:Նրանք («Լիվերպուլը») լրիվ այլ մակարդակի վրա են:

Վերջին երկու տրանսֆերային պատուհաններին մենք ոչ ոքի ձեռք չբերեցինք, կարծես՝ մեզ արգելել էին, ինչպես դա հիմա տեղի է ունենում որոշ թիմերի հետ:

Մեր նպատակները տարբեր են, դրա համար էլ մենք տարբեր ենք:

Մենք հիմա պետք է կենտրոնանանք այն բանի վրա, որ կարողանանք գործել տարբեր եղանակներով և դրա հետ մեկտեղ մնանք մրցունակ:

«Լիվերպուլն» ունի անհավանական կազմ և ամեն մրցաշրջանում բարձրացնում է նրա մակարդակը:»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023