Ման. Յունայթեդը կենդանության նշույլներ է ցույց տալիս` հիանալի խաղով հաղթելով Չելսիին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպման հաշիվը կարող էր բացվել արդեն 9-րդ րոպեին, սակայն «կարմիր սատանաների» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «ազնվականներին» փրկեց դարպասապահ Ռոբերտ Սանչեսը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Էրիկ Տեն Հագի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:1 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից հերոսացավ Սքոթ Մաքթոմինեյը` դառնալով դուբլի հեղինակ, իսկ լոնդոնյան ակումբի միակ գոլը խփեց Քոուլ Պալմերը։
Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև Մաուրիսիո Պոչետինոյի թիմի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը, ով կատարեց 7 սեյվ։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Չելսին», 19 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի, Սքոթ Մաքթոմինայ, Քոուլ Պալմեր