«Մանչեսթեր Սիթին» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Սանդեռլենդին» 🎥
«Մանչեսթեր Սիթին» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Սանդեռլենդին» 🎥
06/12/2025 - 20:55

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»։

«Քաղաքաբնակներից» մեկական գոլ խփեցին Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլն ու Ֆիլ Ֆոդենը։

Ֆոդենը Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղորում 5 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 31 միավորով երկրորդ տեղ վերադարձավ։ «Սիթին» օգտվեց 33 միավոր ունեցող առաջատար «Արսենալի»` «Ասթոն Վիլայից» կրած պարտությունից (1:2)։ «Սանդեռլենդը» 23 միավորով 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025