Սիթին կրկնել է Պրեսթոնի և Արսենալի անընդմեջ հաղթանակների անհավանական ռեկորդը
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Լիվերպուլին» 1։4 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ի թվիթերյան էջը, մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում տանում է արդեն 14-րդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշարերի շրջանակում, ինչը համարվում է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության ռեկորդի կրկնություն։
OptaJoe-ն էլ գրում է, որ Անգլիայի բարձրագույն դիվիզիոններում նման նվաճման հասել են միայն երկու ակումբ՝ «Պրեսթոնը» (1892 թ․) և «Արսենալը» (1987թ․։)
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Սիթիի» տղաները վաստակեցին 50 միավոր և էլ ավելի ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 45 միավոր, սակայն «Սիթին» համաքաղաքացիների համամետ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, ԱՊԼ ռեկորդ, Արսենալ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Պրեմիեր-լիգա, Պրեսթոն