Մանչեսթեր Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Էվերթոնին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։
Մանկունյական ակումբն առաջին կեսում երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ինչից հետո հանդիպումը մոտեցրեց տրամաբանական ու հաղթական ավարտին։
Էրիկ Տեն Հագի թիմից մեկական գոլ խփեցին Բրունու Ֆերնանդեշն ու Մարկուս Ռեշֆորդը։
Նշենք, որ երկու դեպքում էլ 11-մետրանոցը վաստակեց Ալխեանդրո Գարնաչոն։
Այպսիսով, «կարմիր սատանաները» հաղթեցին 2:0 հաշվով, վաստակեցին 47 միավոր և զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։
«Էվերթոնը», 25 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գարնաչո, ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Բրունու Ֆերնանդեշ, Էվերթոն, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ