ՄՅՈւ-ն արտագնա խաղերում անպարտելիության ռեկորդ է սահմանել
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Արսենալի» դեմ արտագնա խաղում խաղաղ ելք կնքեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» այդ արդյունքով թարմացրել է արտագնա հանդիպումներում իր անպարտելիության ռեկորդը Անգլիական բարձրագույն առաջնությունում։
Մանկունյանցիները դրսում չեն պարտվում 18 հանդիպում անընդմեջ՝ տոնելով 13 հաղթանակ։
Հաջորդ արտագնա հանդիպումը Օլե-Գունար Սուլշերի սաները կանցկացնեն «Վեսթ Բրոմվիչի դեմ» փետրվարի 14-ին։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաները» հյուրընկալվելիս 0։0 խաղացին «Արսենալի» դեմ խաղում, ինչից հետո նրանք վաստակած 41 միավորով զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 3 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեկորդ, Վեսթ Բրոմվիչ