Մանուել Նոյերը վնասվածք է ստացել
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բայերի» դեմ առաջին խաղում (3:0) վնասվածք է ստացել, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով` «ռեկորդ մայսթերի» ավագը Ջամալ Մուսիալայի գոլը տոնելիս պատահմամբ սրունքի մկանի վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել 3-4 հանդիպում։
Մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, խոսելով 38-ամյա դարպասապահի վնասվածքի մասին, նշել է.
«Ենթադրում եմ` Նոյերին, նախքան միջազգային դադարը, ժամանակ է հարկավոր` վերականգնվելու համար, բայց դեռ հստակ չգիտենք։ Հնարավոր է` ապաքինումն ավելի երկար տևի։ Ուրախ ենք, որ դադար է լինելու։ Կարծում եմ, որ այն մեզ կարող է օգնել»,- բելգիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ առաջիկա խաղերում «Բավարիայի» դարպասը կպաշտպանի թիմի նորեկ 21-ամյա Յոնաս Ուրբիգը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Մանուել Նոյեր, Յոնաս Ուրբիգ, Չեմպիոնների-լիգա, Վենսան Կոմպանի