Հայազգի դարպասապահը պրոֆեսիոնալ պայմանագիր կստանա Լիգա 1-ը ներկայացնող ակումբից
19-ամյա հայազգի դարպասապահ Մանուել Նազարեթյանը , ով ներկայումս հանդես է գալիս «Մարսել Բ»-ի կազմում, պրոֆեսիոնալ պայմանագիր կստանա ակումբի գլխավոր թիմից։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում տեղեկացնում է Sport24-ի հայազգի լրագրող Արարատ Մամբրեյանը։
Հավելենք, որ Նազարեթյանը 2019 թվականից հանդես է գալիս «Մարսելի» երկրորդ թիմի կազմում, որը ներկայացնում է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնը։ Նազարեթյանը «Մարսել Բ»-ի կազմում մինչ այժմ անցկացրել է 9 հանդիպում և 1 անգամ դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ Մամբրեյան, Լիգա-1, Մանուել Նազարեթյան, Մարսել Բ, Օլիմպիկ Մարսել, Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոն