Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական Twitter-ը, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
27-ամյա սենեգալցին մարտ ամսին ԱՊԼ-ում անցկացրել է 5 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Մրցանակին Մանեից բացի հավակնում էին նաև Էնդրյու Ռոբերթսոնը («Լիվերպուլ»), Բեռնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Շեյմուս Քոուլմենը («Էվերթոն») և Ջեյմս Ուորդ Պրոուզը («Սաութհեմփթոն»):