Ճապոնիան շարունակում է հիացնել` ընկերական խաղում հաղթելով նաև Թուրքիային 🎥
Բելգիայի Գենտ քաղաքի «Քրիսթալ Արենա» մարզադաշտում Ճապոնիայի և Թուրքիայի հավաքականները միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։
Առաջ ընկնելով` նշենք, որ «սամուրայները» կրկին հիացրին և հաղթեցին 4:2 հաշվով։
Հաջիմե Մորիյասուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Կեյտո Նակամուրան, մեկական գոլ էլ խփեցին Ացուկի Իտոն և Իտո Ձյունիան։
Թուրքերի կազմից աչքի ընկան Օզան Կաբակն ու Բերթուգ Յիլդիրիմը։
Նշենք, որ Ճապոնիայի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին և կմրցի Կանադայի դեմ։
Թուրքիայի հավաքականն էլ հոկտեմբերի 12-ի Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում կհյուրընկալվի Խորվաթիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ացուկի Իտո, Բերթուգ Յիլդիրիմ, ընկերական-հանդիպումներ, Թուրքիայի հավաքական, Իտո Ձյունյա, Կեյտո Նակամուրա, Հաջիմե Մորիյասու, Ճապոնիայի հավաքական, Օզան Կաբակ