Հովհաննես Համբարձումյանի գոլը Կարմիոտիսայի դեմ խաղում🎥
Կիպրոսի առաջնության 3-րդ տուրում «Անորտոսիսը» հյուրընկալվելիս մրցեց «Կարմիոտիսայի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հովհաննես Համբարձումյանը, ով 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Անորտոսիսը» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Նշենք, որ «Անորտոսիսի» կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Վարազդատ Հարոյանը, ով մնաց պահեստայինների նստարանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անորտոսիս, Հովհաննես-Համբարձումյան, Վարազդատ Հարոյան