Հիասքանչ ֆուտբոլ Հայֆայում. Մաքքաբին գոլառատ խաղում հաղթեց Ցրվենա Զվեզդային 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան»` «Սեմի Օֆեր» մարզադաշտում, մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ էին սկսել տանտերերը, ովքեր 18-րդ րոպեին Ֆրանցդի Պիերոյի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, Դեյան Ստանկովիչի թիմը չընկճվեց բաց թողած գոլից և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշի մեջ։
Նախ 27-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Պեշիչը, ապա 40-րդ րոպեին` Գելոր Կանգան։
Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից «Մաքքաբիի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ` հետ բերելու կորցրածը, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ տանտերերը կարողացան բեկել հանդիպման ընթացնքն ու կամային հաղթանակ տոնել։
Բարակ Բախարի թիմի կազմից 51-րդ ու 60-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Ֆրանցդի Պիերոն ու Տիրոն Շերին։
Այսպիսով, «Մաքքաբի Հայֆան» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23` Բելգրադում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյան Ստանկովիչ, Մաքքաբի Հայֆա, Չեմպիոնների-լիգա, Ցրվենա Զվեզդա