Հենոն ֆանտաստիկ էր. գոլ և 2 գոլային փոխանցում (տեսանյութ)

Հենոն ֆանտաստիկ էր. գոլ և 2 գոլային փոխանցում (տեսանյութ)

28/02/2019 - 01:36

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Բորնմութին» և հաղթեց 5:1 հաշվով:

Հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 4 րոպե անց Օզիլը բացեց հաշիվը: 27-րդ րոպեին գերմանացու փոխանցումից հետո Մխիթարյանը գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին աջ եզրում Մխիթարյանի փոխանցումից հետո Կոսիելնին գոլ խփեց: 59-րդ րոպեին կենտրոնից հայ ֆուտբոլիստը հիանալի փոխանցումով դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց Օբամեյանգին, ով դարպասապահին շրջանցելուց հետո գնդակն ուղարկեց դարպասը:

64-րդ րոպեին Հենրիխի փոխարեն խաղադաշտ մտավ Լակազետը:

78-րդ րոպեին փոխարինման մտած Լակազետը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 5:1:

Այս հաղթանակից հետո Ունայ Էմերիի գլխավորած թիմը 46 միավորով մնում է 4-րդ հորիզոնականում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023