Հարի Քեյնը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպման միակ գոլը խփեց «խցանների» հարձակվող Հարի Քեյնը։
29-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 209-ի և առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ երկրորդ հորիզոնական` շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերտոնի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին, ում ակտիվում կա 208 գոլ։
Հատկանշական է, որ Քեյնն այդ ցուցանիշին հասել է ընդամենը 317 խաղում, իսկ Ռունին` 491։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է, ով խփել է 260 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Հարի Քեյն, Ուեյն-Ռունի