Հայտնի է դարձել, թե ինչու է Նագելսմանը հրաժարվել գլխավորել Չելսին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Յուլիան Նագելսմանը հրաժարվել է գլխավորել «Չելսին»։
Sport1 պարբերականի գլխավոր խմբագիր Քրիստիան Հաուին հաջողվել է պարզել, թե ինչու է գերմանացի մասնագետը մերժել «ազնվականների» գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ` Նագելսմանի` «Չելսիին» մերժելու հիմնական պատճառն այն է, որ վերջինս ցանկանում է աշխատել ավելի կայուն ակումբում:
35-ամյա մասնագետը ցանկանում է ղեկավարել «ամուր հիմքով» նախագիծ։ «Կապույտների» ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ նա չի ունեցել այն զգացողությունը, որ «Չելսին» նման նախագիծ ունի։
Հավելենք, որ Նագելսմանն այժմ կենտրոնացել է «Տոտենհեմը» գլխավորելու ուղղությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուլիան Նագելսման, Չելսի, Տոտենհեմ, տրանսֆերներ