Հայտնի է դարձել, թե երբ կանցկացվի Յուվենտուս – Ինտեր հանդիպումը
Հայտնի են դարձել իտալական Ա սերիայի 26-րդ տուրի հետաձգված հանդիպումների անցկացման ժամանակացույցը։
Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, 26-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կկայանա կիրակի՝ մարտի 8-ին՝ Երևանի ժամանակով 23։45։ Խաղն անցկացվելու է առանց հանդիսականների, ինչի պատճառը Իտալիայի հյուսիսային շրջաններում բռնկված կորոնավիրուսն է։
Նշենք, որ 27-րդ տուրը հետաձգվել է և կանցկացվի հաջորդ հանգստյան օրերին, իսկ այս weekend-ին կանցկացվեն 26-րդ տուրից հետաձգված հանդիպումները։
Մարտի 7-ին կկայանա «Սամպդորիա» – «Վերոնա» խաղը, իսկ մարտի 8-ին՝ «Միլան» – «Ջենոա», «Պարմա» – ՍՊԱԼ , «Սասուլո» – «Բրեշիա», «Ուդինեզե» – «Ֆիորենտինա» հանդիպումները։
Մարտի 18-ին կկայանան 25-րդ տուրից հետաձգված հետևյալ խաղերը․
«Ատալանտա» – «Սասուոլո»
«Վերոնա» – «Կալյարի»
«Տորինո» – «Պարմա»
# Ա-սերիա, Ատա, Բրեշիա, Ինտեր, Կալյարի, կորոնավիրուս, Միլան, Յուվենտուս, Ուդինեզե, Պարմա, Ջենոա, Սամպդորիա, Սասուոլո, ՍՊԱԼ, Վերոնա, Տորինո, Ֆիորենտինա