Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություններ են տեղի ունեցել
Հայաստանի հավաքականը մարտի 25-ին մեկնել է Պրահա` մասնակցելու Չեխիայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը։
ՀՖՖ պաշտպոնական կայքը հայտնում է, որ «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը հավաքականի հետ չի մեկնել Պրահա և միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, որը մարտի 26-ին Եվրո-2025-ի որակավորման փուլի շրջանակում մրցելու է Ռումինիայի թիմի դեմ։
Հավաքականի հետ Պրահա չի մեկնել նաև «Արարատ-Արմենիայի» ձախ պաշտպան Էդգար Գրիգորյան, որը խնդիր է ունեցել վիզայի հետ։
Հավաքականի հայտացուցակում նրանց փոխարինել է Կալինինգրադի «Բալթիկայի» և Հայաստանի Մ-21-ի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։ 21-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։
Հայաստանի հավաքականը Պրահա է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»), Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»)
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան «Ցինդաո Ուեստ Քոսթ», Չինաստան), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա», Շվեդիա), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան (երկուսն էլ` «Ուրարտու»)
Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Վահան Բիչախչյան («Պոգոն Շեցին», Լեհաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Հովհաննես Հարությունյան, Դավիդ Դավիդյան (երկուսն էլ` «Փյունիկ»), Արթուր Սերբյան («Արարատ-Արմենիա»), Տիգրան Ավանեսյան («Բալթիկա», Ռուսաստան), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա)
Հարձակվողներ – Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս», Արգենտինա), Արթուր Միրանյան («Նոա»)
Հիշեցնենք, որ Չեխիա – Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Գրիգորյան, Էդգար Փիլոյան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Չեխիա-Հայաստան, Չեխիայի հավաքական, Տիգրան Ավանեսյան