Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Վնասվածք ստացած Նաիր Թիկնիզյանին Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոխարինել է «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի, իսկ մարտի 26-ին` Չեխիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Գրիգորյան, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան