Կումանն ու Լապորտան լարված զրույց են ունեցել Բավարիայի դեմ խաղից հետո
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջել է «Բավարիային»։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, խաղից անմիջապես հետո «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ քննարկում է ունեցել խոշոր հաշվով կրած պարտության մասին։
Բացի Կումանից և Լապորտայից, հանդիպմանը ներկա են եղել նաև «բլաուգրանասի» բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև հանդիպումն անցել է բավական լարված մթնոլորտում։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» «Բավարիայից» կրած պարտությանը զուգահեռ նաև դժգույն խաղ ցուցադրեց` մրցակցի դարպասին չկատարելով գեթ մեկ դիպուկ հարված։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Չեմպիոնների-լիգա, Ռոնալդ Կուման