Կուբարսին` Ռեալի` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը բոյկոտելու մասին
«Բարսելոնային» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին խոսել է Մադրիդի «Ռեալի»` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը բոյկոտելու մասին.
«Ես ու Դանի Օլմոն մեկնել էինք Փարիզ` չնայած գիտեինք, որ ոչ մի մրցանակ չենք ստանալու։ Մենք պարզապես ցանկանում էինք ներկա լինել մի իրադարձությանը, որը կարևոր է ցանկացած ֆուտբոլիստի համար։ Նույնիսկ եթե մրցանակ չես ստանալու, լավագույն տասնյակում կամ քսանյակում հայտնվելն արդեն լուրջ հաջողություն է»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RAC1-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը «Ռեալը» բոյկոտել էր։ «Արքայական» ակումբը նման որոշում էր կայացրել` իմանալով, որ բրազիլացի վինգեր Վինիսիուսը չի դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Մրցանակն ստացավ «Մանչեսթեր Սիթիի» ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ballon d'Or, Բարսելոնա, Ոսկե-գնդակ, Պաու Կուբարսի, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, Վինիսիուս