Կոնտեն Տոտենհեմի ֆուտբոլիստներին արգելել է կետչուպ և մայոնեզ օգտագործել
«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մի շարք փոփոխություններ է կատարել թիմի ֆուտբոլիստների սննդակարգում։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, մարզումներից մեկից հետո իտալացի մասնագետը մի շարք ֆուտբոլիստների ասել է, որ նրանք ավելորդ քաշ ունեն։
Հաղորդվում է, որ իտալացի մասնագետի որոշմամբ «խցանների» ֆուտբոլիստները պետք է պարտադիր ճաշեն ողջ թիմով։
Բացի դրանից, նրանց ճաշացանկից հանվել են ծանր ուտելիքներն ու պիցաները, ինչպես նաև Կոնտեն արգելել է իր ֆուտբոլիստներին օգտագործել կետչուպ և մայոնեզ։
«Տոտենհեմի» ֆուտբոլիստներին այսուհետ մրգային հյութեր ավելի քիչ կտան, իսկ նրանց ուտելիքներին ավելի քիչ կավելացնեն արևածաղկի ձեթ ու կարագ։
Կոնտեն իր սաներին հորդորել է նաև շատ միրգ ուտել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Տոտենհեմ