Կյանքից անժամանակ հեռացել է Փյունիկի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
27 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:
Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:
«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:
Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»,- նշված է ակումբի հայտարարությունում։
Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2012-2020 թթ. թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին։ Դավիթն աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:
2019 թ. համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, եղել է հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավարը, այնուհետև դարձել է գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքի էր անցել 2024 թվականի հունվարից:
Նա անվանի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի Պրեմիեր լիգա, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Փյունիկ