ԿԼ. Արարատ-Արմենիայի ու Նոայի հաջորդ հավանական մրցակիցները

ԿԼ. Արարատ-Արմենիայի ու Նոայի հաջորդ հավանական մրցակիցները

05/08/2024 - 16:47

Այսօր` օգոստոսի 5-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում մրցելու է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ, որի արգելքը հաղթահարելու դեպքում երկու հանդիպում կանցկացնի իտալական անվանի ակումբ «Ֆիորենտինայի» հետ։

Հայաստանկ փոխչեմպիոն «Նոան» հունական ԱԵԿ-ի արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման փլեյ-օֆֆ փուլում մրցելու է «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) – «Հայդուկ» (Խորվաթիա) դիմակայության հաղթողի դեմ։

Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 22-ին իսկ պատասխան խաղերն` օգոստոսի 27-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023