Կանանց ՉԼ. Բարսելոնան քարը քարի վրա չթողեց Վոլֆսբուրֆին` ջախջախելով «գայլերին»🎥
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամ» մարզադաշտում մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից կատալոնական ակումբն ուներ հսկայական առավելություն ու մրցակցին ջախջախեց 5:1 հաշվով։
«Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիա Պուտելիասը, իսկ Այթանա Բոնմատին, Կարոլինա Հանսենն ու Ջենիֆեր Հերմոսոն դարձան մեկական գոլի հեղինակ, իսկ «գայլերի» հեղինակության գոլն էլ խփեց Ջիլ Ռորդը։
Նշենք, որ Ալեքսիա Պուտելիասը Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի ընթացիկ խաղարկությունում իր խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիա Պուտելիաս, Այթանա Բոնմատի, Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ, Կարոլինա Հանսեն, Չեմպիոնների-լիգա, Ջենիֆեր Հերմոսո, Վոլֆսբուրգ, Վոլֆսբուրգի կանանց թիմ