Կայացել է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման նախնական փուլի վիճակահանությունը
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հունիսի 7-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման նախնական փուլի վիճակահանությունը։
Ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Լևադիա» (Էստոնիա) – «Վիկինգուր» (Իսլանդիա)
«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո) – «Ինտեր Էսկալդես» (Անդորրա)
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլը փոքրիկ մրցաշար է, որն անցկացվում է փլեյ-օֆֆ ձևաչափով։
Դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ հանդիպումից և անցկացվելու են «կիսաեզրափակիչ-եզրափակիչ» սկզբունքով, որի հաղթողը կնվաճի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ուղեգիր։
Մրցաշարը լքած մյուս ակումբները պայքարը կշարունակեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
Հավելենք, որ որակավորման նախնական փուլի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հունիսի 21-ին, իսկ եզրափակիչը` հունիսի 24-ին։ Բոլոր հանդիպումներն անցկացվելու են Իսլանդիայում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկությունում Հայաստանը ներկայացնելու է VBET Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը», որը պայքարն սկսելու է որակավորման առաջին փուլից, որի վիճակահանությունը կկայանա հունիսի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Ինտեր Էսկալդես, Լա Ֆիորիտա, Լևադիա, Չեմպիոնների-լիգա, Վիկինգուր Ռեյկյավիկ, Փյունիկ