Կադիսն անչափ կարևոր միավոր վաստակեց Ռեալի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Ռեալը Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին. Մարիանո Դիասն առաջ մղեց «արքայական» ակումբին։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը տանտերերին հաջողվեց խփել պատասխան գնդակը. 37-րդ րոպեին աչքի ընկավ Ռուբեն Սոբրինոն։
Երկրորդ խաղակեսում անդալուսական ակումբն ուներ ավելի լավ տես և կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել, սակայն 61-րդ րոպեին Ալվարո Նեգրեդոն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. Կառլո Անչելոտիի թիմին փրկեց պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 85 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը դեռևս 34-րդ տուրից հետո է ամրագրել չեմպիոնական տիտղոսը։
«Կադիսը», 36 միավորով, 18-րդն է և պայքարում է տեղը Լա լիգայում պահելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Նեգրեդո, Անդրեյ Լունին, Լա-լիգա, Կադիս, Կառլո Անչելոտի, Մարիանո Դիաս, Ռեալ Մադրիդ, Ռուբեն Սոբրինո