Կադիսը հաղթեց Ալավեսին` պահելով տեղը Լա լիգայում🎥
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Ալավեսի» դեմ։
Հանդիպման մեծ մասում անդալուսական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն և կարողացավ հաղթել 1:0 հաշվով։
76-րդ րոպեին «Կադիսին» հաղթանակ պարգևեց Չոկո Լոսանոն։
Այսպիսով, Սերխիո Գոնսալեսի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 39 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Գրանադային», բարձրացավ 17-րդ հորիզոնական ու պահեց տեղը Լա լիգայում։
«Ալավեսը», 31 միավորով, զբաղեցրեց վերջին` 20-րդ հորիզոնականը։
Պայքարի մեջ էր նաև «Մալյորկան», որը հյուրընկալվելիս, Անխելի և Կլեմենտ Գրենյեի գոլերի շնորհիվ, 2:0 հաշվով հաղթեց «Օսասունային», նույնպես վաստակեց 39 միավոր ու առաջնությունը եզրափակեց 16-րդ հորիզոնականում ու պահեց տեղը Լա Լա լիգայում։
Հատկանշական է, որ զուգահեռաբար ընթացող «Գրանադա» – «Էսպանյոլ» հանդիպումն էլ ավարտվեց 0:0 հաշվով։
Այդ հանդիպման 72-րդ րոպեին «Գրանադան» 11-մետրանոց հարվածի իրավունք էր վաստակել, սակայն Խորխե Մոլինան չկարողացավ դառնալ գոլի հեղինակ։
«Գրանադան» այդ ոչ-ոքիից հետո վաստակեց 38 միավոր ու նահանջեց 18-րդ հորիզոնական` լքելով Լա լիգան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Գրանադա, Էնտոնի Լոսանո, Էսպանյոլ, Լա-լիգա, Խորխե Մոլինա, Կադիս, Մալյորկա, Սերխիո Գոնսալես