Ծանրամարտի ԵԱ. Լիանա Գյուրջյանը` փոխչեմպիոն 🎥
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանը (87 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։
22-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 246 կգ (106+140) արդյունք և արժանացավ արծաթե մեդալի։ Գյուրջանը փոքր արծաթ հաղթեց նաև հրում վարժությունում։
Այս քաշային կարգում Հայաստանից հանդես էր գալիս նաև Տաթև Հակոբյանը, որը երկամարտում ցույց տվեց 232 կգ (110+122) արդյունք ու գրավեց չորրորդ տեղը։ Նա փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։
Եվրոպայի չեմպոն դարձավ նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան` ցույց տալով երկամարտի 267 կգ (122+145) արդնունք։
Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի այս առաջնությունում Գարիկ Կարապետյանը (109 կգ) նվաճել է ոսկե մեդալ, փոխչեմպիոն են դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանն (61 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են հաղթել։
Մրցումային վերջին օրն` ապրիլի 21-ին, Հայաստանից մրցահարթակ դուրս կգան Ջուլիետա Ավանեսյանը, Մերի Թումանյանը (երկուսն էլ` +87 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիանա Գյուրջյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Սոլֆրիդ Կոանդա, Տաթև Հակոբյան