Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հայտացուցակը
Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կկայանա ծանրամարտի 2023 թ. աշխարհի առաջնությունը։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է մրցաշարի անցկացման ժամանակացույցն ու մասնակցող երկրների հայտացուցակները։
Հայաստանի տղամարդմանց հավաքականը տարվա կարևորագույն ստուգատեսին կներկայանա հետևյալ կազմով.
Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ` 96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (երկուսն էլ` 102 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (երկուսն էլ` +109 կգ)
Կանանց հավաքականից Հայաստանը կներկայացնեն հետևյալ ծանրորդները.
Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան (երկուսն էլ` 55 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (երկուսն էլ` 87 կգ)։
Նշենք, որ այս ստուգատեսը վարկանիշային է լինելու 2024 թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար։
Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ վաստակելու հ համար Սաուդյան Արաբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելը պարտադիր է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդրա Գրիգորյան, Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան, Գոռ Սահակյան, Դավիթ Հովհաննիսյան, Իզաբելլա Յայլյան, Լիանա Գյուրջյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Հակոբ Մկրտչյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Ռաֆիկ Հարությունյան, Սամվել Գասպարյան, Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան, Տաթև Հակոբյան