Խորեն Բայրամյանի գոլային փոխանցումը Կրասնոդարի դեմ խաղում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոստովը» սեփական մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Կրասնոդարին»։
«Ռոստովի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով 62-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իրանցի հարձակվող Մոհամադ Մոհեբիին։
Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին արդյունավետ գործողությունը։
Նշենք, որ «Կրասնոդարի» կազմից որակազրկման պատճառով հանդիպումը բաց թողեց Էդուարդ Սպերցյանը, իսկ Գեորգի Հարությունյանը մնաց «ցլերի» պահեստայինների նստարանին։
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» վաստակեց 27 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։
«Կրասնոդարը», 39 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խորեն Բայրամյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Մոհամադ Մոհեբի, Ռոստով, ՌՊԼ