Խավի. «Եվրոպա լիգան հիանալի մրցաշար է. Բարսելոնան կպայքարի հաղթանակի համար»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Վիկտորիա Պլզենին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.
«Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեր մրցելույթները բացասական եմ գնահատում։
Մենք փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ունեինք, ամեն ինչ կախված էր մեզնից, սակայն վճռորոշ պահին չօգտվեցինք դրանից։
Այժմ մենք Եվրոպա լիգայի ֆավորիտն ենք, որը հիանալի մրցաշար է, և «Բարսելոնան» կպայքարի հաղթանակի համար։
«Վիկտորիա Պլզենի» դեմ հա դիպման առաջին կեսն ինձ դուր եկավ։ Այնուամենայնիվ, մենք շատ գոլային պահեր ենք վատնում»,- Խավիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Խավի, Չեմպիոնների-լիգա, Վիկտորիա-Պլզեն