Լուկաս Սելարայանը հերթական գոլն է խփել Կալամբուս Քրյուի խազմում 🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 13-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Ցինցինատիին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 40-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1:2։
Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
Հավելենք, որ այս պարտությունից հետո «Կալամբուսը» մնաց 18 միավորով և Արևելյան գոտում նահանջեց 8-րդ հորիզոնական։
«Ցինցինատին» վաստակեց 30 միավոր և գլխավորում է նույն գոտու մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, ՄԼՍ, Ցինցինատի