«Լիվերպուլը» ջախջախեց «Տոտենհեմին»` 20-րդ անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն 🎥

«Լիվերպուլը» ջախջախեց «Տոտենհեմին»` 20-րդ անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն 🎥

27/04/2025 - 21:20

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մրցեց «Տոտենհեմի» դեմ։

Մերսիսայդյան գրանդը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց և 5:1 հաշվով ջախջախեց լոնդոնյան ակումբին։

Արնե Սլոթի գլխավորած թիմից աչքի ընկան Լուիս Դիասը, Կոդի Գակպոն, Ալեքսիս Մաքալիսթերը, Մոհամեդ Սալահը, իսկ Դեսթինի Ուդոջին գրավեց սեփական դարպասը։ «Տոտենհեմից» հաշիվը բացել էր Դոմինիկ Սոլանկեն։

«Լիվերպուլը» վաստակեց 82 միավոր և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։ Ակումբը պատմության մեջ 20-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Այդ ցուցանիշով «կարմիրները» հավասարվեցին ռեկորդակիր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Մերսիսայդյան գրանդը Պրեմիեր լիգան հաղթում է երկրորդ անգամ։ Նախորդ չեմպիոնությունը գրանցվել էր 2019/20 մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգան անցկացվում է 1991/92 մրցաշրջանից։ Մինչև այդ մրցաշարը կոչվել է Անգլիայի Բարձրագույն դիվիզիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023