Լիգայի գավաթ. «Արսենալը» սենսացիոն պարտություն կրեց` ավարտելով մրցելույթը 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արսենալը» մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով սենսացիոն պարտություն կրեց երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆլիթվուդ Թաունից»։
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին տանտերերից բացեց Արոն Լուպալո-Բին։ «Զինագործների» պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Վիկտոր Դյոկերեշը։
«Ֆլիթվուդը» 11-մետրանոցներով առավելության հասավ 5:3 հաշվով։ Վճռորոշ եղավ Անգլիայի գործող չեմպիոնի կիսապաշտպան Բրունո Գիմարայեսի վրիպումը, որի հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահ Ջեյ Լինչը։
33-ամյա դարպասապահը հանդիպման հիմնական ժամանակում էլ 7 սեյվ էր կատարել` դառնալով հանդիպման հերոս։
Այսպիսով, «Արսենալն» ավարտեց պայքարը, իսկ «Ֆիլթվուդը» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml