Լիգայի գավաթ. «Արսենալը» նորից հաղթեց «Չելսիին» ու եզրափակիչում է 🎥
«Արսենալը» Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցն է։
Մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «զինագործները» լոնդոնյան դերբիում նորից հաղթեցին «Չելսիին». գրանցվեց 1:0 հաշիվը։
Հանդիպման միակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը։
Միկել Արտետայի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 3:2 հաշվով։
«Արսենալը» 8 տարվա դադարից հետո կխաղա Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Նախորդ անգամ լոնդոնյան գրանդը մրցաշարի տիտղոսը վիճարկել է 2018թ., երբ ակումբը դեռ մարզում էր լեգենդար մասնագետ Արսեն Վենգերը։
Եզրափակիչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա փետրվարի 4-ին։ Միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Նյուքասլը»։ Դիմակայության առաջին խաղում մանկունիական գրանդը հաղթել է 2:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm