«Լացիոն» պայքարից դուրս է թողել Իտալիայի գործող գավաթակրին 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում «Լացիոն» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Բոլոնիային»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։
«Բոլոնիայից» 30-րդ րոպեին հաշիվը բացել է Սանտիագո Կաստրոն, որին հռոմեական ակումբը 48-րդ րոպեին պատասխանել է Տիջանի Նոսլինի դիպուկ հարվածով։
Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 11-մետրանոց հարվածաշարում առավելության է հասել 4:1 հաշվով։
«Լացիոն» դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ատալանտային»։ Կկայանա նաև «Ինտեր» – «Կոմո» դիմակայությունը։
Հիշեցնենք, որ «Բոլոնիան» Իտալիայի գործող գավաթակիրն էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml