Լացիոյի ֆանտաստիկ գրոհն ու 37-ամյա Պեդրոյի հիասքանչ գոլն Այաքսի դեմ խաղում 🎥
Եվրոպա լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում «Լացիոն» արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց Ամստերդամի «Այաքսին»։
«Բիանկոչելեստեի» կազմից տպավորիչ հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի», «Չելսիի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին վինգեր, 37-ամյա Պեդրոն, որը դարձավ գոլի ու ասիստի հեղինակ։
Վետերան ֆուտբոլիստը 77-րդ րոպեին հիասքանչ հարվածով դրեց հանդիպման վերջակետն ու եզրափակեց իր խաղընկերների ֆանտաստիկ գրոհը։ Այդ դրվագում Պեդրոյին կրնկով գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի վինգեր Լում Չաունան։
Պեդրոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 18 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այաքս, Եվրոպա-լիգա, Լացիո, Լում Չաունա, Պեդրո